Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մանկուրտացման «քաղաքակիրթ» ծրագրերը

Մանկուրտացման «քաղաքակիրթ» ծրագրերը
21.05.2026 | 13:24

Մանկուրտացումը ինչ-որ առասպելական երևույթ չէ, այն ավելի իրական է, քան կարող է թվալ: Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպում նկարագրված մանկուրտացման հակամարդկային հնարքը, երբ մարդու սափրած գլխին հագցնում էին ուղտի կաշի և մի քանի օր թողնում բարկ արևի տակ, ինչը ֆիզիոլոգիապես հանգեցնում էր վերջինիս ինքնության հիշողության իսպառ կորստի, մեր օրերում այլևս կիրառելի չէ: Բայց արդյո՞ք դրանից հետևում է, որ կիրառելի չեն նաև մանկուրտացման «քաղաքակիրթ» ծրագրերը, ուղղակի այս դեպքում դրանք դարից երկար են տևում, որպեսզի դրսևորվեն երկար սպասված մեկ չարաբաստիկ օրում:

Ի դեպ, Այթմատովի համար տիեզերական չափանիշ է ընկալվել Գրիգոր Նարեկացին, և իր վեպում նախաբանի փոխարեն նա զետեղել է վերջինիս «Զոր գիրդ ընդ մարմնոյս և բանդ ընդ հոգւոյս» խոսքերը:

Առաջիկա ընտրություններում վստահաբար հարկ է մերժել մանկուրտացման ցանկացած դրսևորում՝ հանուն մեր ապագա սերնդի:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 5132

Մեկնաբանություններ